Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է Գազայի հատվածում զոհերի թվի աճի մասին

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3478-ի։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության գրառումը Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Գազայի հատվածում կա 3478 զոհ, ավելի քան 12 000 վիրավոր։ Հորդանան գետի արևմտյան ափին կա 62 զոհ, ավելի քան 1300 վիրավոր», – գրել է նախարարությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել