«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար»:
Այս մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին` կիսվելով Պարենի համաշխարհային ծրագրի էջում կատարված գրառմամբ: