ՌԴ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի օկուպացմանը

Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը՝ անկլավում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է, РИА Новости-ն։

«Մենք դեմ ենք օկուպացիային: Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, ըստ որի, սկզբունքորեն խաղաղության և անվտանգության հիմքը հողն է՝ խաղաղության դիմաց», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում այն ​​փաստին, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում կարող է ուղեկցվել անկլավի օկուպացմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել