Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով իր ծննդյան տարեդարձին, ասել է, որ այդ օրը ճաշել է Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահների հետ։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, Պուտինը սկսել է ռուսական գազի մատակարարումը Ուզբեկստան Ղազախստանի տարածքով։ Մերձմոսկովյան նախագահական նստավայր էին ժամանել Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարներ Շավքաթ Միրզիյոևը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Գործընկերները եկան՝ Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչը և Շավքաթ Միրոմոնովիչը, մենք աշխատեցինք։ Սա հորինված իրադարձություն չէ, մենք երկար ժամանակ աշխատել ենք դրա ուղղությամբ», – ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե կարողացե՞լ է նշել իր ծննդյան տարեդարձը։
«Հսկայական աշխատանք է կատարվել։ Այս ջեռուցման սեզոնի ժամանակ գազ մատակարարելու համար ամեն ինչ արված էր։ Ամսի 7-ին էլ գործն ավարտին հասցրինք։ Երեքով նստեցինք ճաշի, երեքով էլ գործից գլուխ հանեցինք»,- հավելել է նախագահը։