Պուտինը հույս է հայտնել, որ ԱՊՀ խաղերը կանցկացվեն հայկական Գյումրիում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ չնայած դրամատիկ իրադարձություններին, Հայաստանը հաջորդ տարի կկարողանա Գյումրիում անցկացնել սպորտային միջոցառում՝ ԱՊՀ խաղերը։

«Հաջորդ տարի դա կլինի, նախատեսված է խաղերն անցկացնել հայկական Գյումրիում: Հուսով եմ, որ չնայած բոլոր դրամատիկ իրադարձություններին, որոնք այժմ տեղի են ունենում տարածաշրջանում… Հայաստանը կկարողանա անցկացնել այդ միջոցառումները»,- ասել է Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Նա պարզաբանել է, որ Համագործակցությունը տարեկան կտրվածքով պարբերաբար ընտրում է մարզական մայրաքաղաք և անցկացնում ԱՊՀ երկրների խաղերը։ Առաջին նման խաղերը Կազանն ընդունել է 2021 թվականին, իսկ այս տարի դրանք անցկացվել են Մինսկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել