Ադրբեջանը լրտեսել է Հայաստանում աշխատող 12 անձի՝ ներառյալ պաշտոնյաների

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսել է Հայաստանում գործունեություն ծավալած 12 անձի, այդ թվում՝ պաշտոնյաների։

Վեհաժողովի բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանը օգտագործել է նաև Pegasus-ը՝ լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղհասարակության ակտիվիստների դեմ։

Վերջին զեկույցները բացահայտում են դրա կիրառումը Հայաստանում աշխատող 12 անձի, այդ թվում՝ պետական պաշտոնյաների նկատմամբ, ինչն անդրազգային թիրախավորված լրտեսության օրինակ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել