Լավրով. Ռուսաստանը Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի շահերը խթանելու փորձեր է նկատում

Ռուսաստանը փորձեր է տեսնում Հայաստանի միջոցով առաջ մղելու ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն։

Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և դրանք նախկինում նույնպես շատ են եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հող ստեղծելու հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվելու Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում շահերի առաջմղմանը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների։

Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք որոշակի արդյունքների են հասնում»,- ասել է Լավրովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել