Ռուսաստանի դիրքորոշումը Պաղեստինի և Իսրայելի վերաբերյալ բոլորին հայտնի է։ Մենք կողմ ենք ՄԱԿ-ի որոշումների կատարմանը և Պաղեստին պետության ստեղծմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուսաստանի դիրքորոշումն այսօր չի ձևավորվել, այլ տասնամյակների ընթացքում։ Եվ այդ դիրքորոշումը քաջ հայտնի է և՛ իսրայելական կողմին, և՛ մեր ընկերներին Պաղեստինում: Մենք միշտ հանդես ենք եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման օգտին՝ նախևառաջ նկատի ունենալով անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը»,- ասել է Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի լիագումար նիստում։