Իսրայելը կանտեսի գերիներին հարվածելու ռիսկն ու կհարվածի ՀԱՄԱՍ–ի բոլոր թիրախներին

Իսրայելի զինվորականները չեն զսպի իրենց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախների վրա հարձակվելիս՝ մի կողմ թողնելով գերեվարված հայրենակիցներին վնաս հասցնելու վտանգը։ Այս մասին գրում է Times of Israel թերթը՝ հղում անելով իսրայելական կառավարության բարձրաստիճան աղբյուրին, փոխանցում է РИА Новости-ն։

Աղբյուրի համաձայն, եթե Իսրայելը ստույգ հետախուզական տեղեկատվություն ունենա գերի ընկած իսրայելցիների գտնվելու վայրի մասին, ապա նա ձեռնպահ կմնա կոնկրետ այդ թիրախի վրա հարձակումից։ Բայց նման տվյալների բացակայության դեպքում ՀԱՄԱՍ-ի բոլոր թիրախները հարձակման են ենթարկվելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ–ը սպառնում էր մահապատժի ենթարկել մեկական պատանդի` ի պատասխան Իսրայելի կողմից քաղաքացիական շենքերի վրա հարձակումների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել