ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Ալ-Քասամ բրիգադների խոսնակ Աբու Ուբայդան հայտարարել է, որ շարժումը մահապատժի է ենթարկելու մեկ իսրայելցի պատանդի Իսրայելի կողմից յուրաքանչյուր բնակելի շենքի թիրախավորման դեպքում՝ առանց նախազգուշացման:
«Այսուհետ մենք հայտարարում ենք, որ ցանկացած հարձակում խաղաղ բնակիչների և նրանց տների վրա՝ առանց նախազգուշացման, ցավոք սրտի, կդիմավորվի մեր թշնամու քաղաքացիական պատանդներից մեկի մահապատժով, և մենք կհեռարձակենք մահապատիժը աուդիո և վիդեո ձևաչափով», – ասել է Աբու Օբայդան։
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է հայտարարության ձայնագրությունը: