Հայաստանը Էստոնիայի՝ պետական գաղտնիքի տիրապետող քաղաքացիների համար վտանգավոր երկրների ցանկում է հայտնվել

Հայաստանը հայտնվել է վտանգավոր երկրների ցանկում Էստոնիայի այն քաղաքացիների համար, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում։  Այս մասին հայտնում է Sputnik Լիտվայի Telegram-յան ալիքը։

Նշվում է, որ Էստոնիայի ՆԳՆ-ն ընդլայնել է ցանկը, որտեղ նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ-ն:

Ցանկում ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Այժմ էստոնացիները, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, պետք է մեկնելուց ոչ ուշ, քան 5 օր առաջ իրենց ուղևորության մասին տեղյակ պահեն հատուկ ծառայություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել