Իսրայելում տիրող իրավիճակը խորը մտահոգություն է առաջացնում Կրեմլի համար և զարգանում է աճող էսկալացիայի ճանապարհով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Առայժմ իրավիճակը զարգանում է աճող էսկալացիայի ճանապարհով», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։