Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսրայելցի, վիրավորվել՝ ավելի քան 1,5 հազարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի, այդ թվում՝ 20 երեխա։ Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ևս 1900 մարդ վիրավորվել է։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 250-ի։
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնի գնդակոծության հետևանքով վեց մարդ վիրավորվել է։
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի 20 հազար բնակիչներ լքել են իրենց տները Իսրայելի հարվածների պատճառով։