Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի հասցեին։
Ադրբեջանական կողմին դուր չի եկել այն փաստը, որ Էմանուել Մակրոնը նրանց հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։
«Ֆրանսիայի մեղադրանքները, Ադրբեջանի կողմից 150 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացիայի մասին, ծիծաղելի են թվում։ Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանության»,-նշված է ուղերձում։