Նա ինքն է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից. Պուտինը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Վլադիմիր Պուտինն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել  «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում, որի ժամանակ անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից բռնի առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։

«Նա ինքն է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից»,- ասել է ՌԴ նախագահ Պուտինը։

Մոդերատորի հարցին, թե կարող է արդյոք Ռուսաստանը Ադրբեջանին գթասրտություն դրսևորելու կոչ անել, ՌԴ նախագահը պատասխանել է, որ Մոսկվան միշտ դա արել է և հիմա էլ դա անում է:

«Այնտեղ ուղղակի հայեր չկան, գուցե 1000-1500 հոգի լինեն և վերջ։ Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»,– ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել