Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նորիկ Էհտիբարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Մասնավորապես՝

– սննդի կառույցի սարքավորումներն ու գործիքները չեն գտնվում նորոգ վիճակում, ենթարկված չեն պատշաճ մաքրման և ախտահանման,

– սննդի կառույցի պատերն ու առաստաղը չունեն հարթ մակերես, չի կանխարգելվում կեղտի կուտակումը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել