ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ:
Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում: