Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու Արցախից բռնի տեղահանված ուսանողներին

Հայտնում ենք, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված ուսանողներին և նրանց հետագա ուսումնառությունը կազմակերպելու ԵՊՀ-ում:

«Համապատասխան դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 206 սենյակ) յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:15-17:00-ն, ուրբաթ օրերին՝ ժամը 9:15-16:45-ը:

Դիմումներին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)՝

  1. 2 լուսանկար,
  2. անձնագրի պատճեն,
  3. ակադեմիական տեղեկանք կամ տեղեկագիր,
  4. ԳԹԿ վկայական,
  5. միջնակարգ կրթության ավարտական վկայական և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական վկայական,
  6. ընդունման և ազատման կամ հեռացման հրամաններ,
  7. ուսանողական տոմս,
  8. ստուգման գրքույկ,
  9. այլ փաստաթուղթ:

Սիրով սպասում ենք ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել