ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ ուշացած է․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ՄԱԿ ներկայացուցիչների այցը ԼՂ որակել է ուշացած։

«10 ամիս մենք կոչ էինք անում ՄԱԿ-ի առաքելությանը գնալ Լեռնային Ղարաբաղ և տեղում աշխատանքներ տանել փաստերի հավաքագրման ուղղությամբ, սակայն այդ կոչերը չլսվեցին։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների վերջին այցը Լեռնային Ղարաբաղ ուշացած է: Հուսով ենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարձանագրի, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում և կօգտագործի դրա գործիքները»,- ասել է նա։

Խանդանյանը նաև անդրադարձել է ռուս խաղաղապահների գործողություններին. «Լեռնային Ղարաբաղում հայ չի մնացել: Չեմ պատկերացնում, թե ում անվտանգությունն են ապահովելու ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, քանի որ 10 ամիս և դրանից առաջ նրանք անգործություն են դրսևորել և չեն կարողացել պատշաճ մակարդակով կատարել իրենց գործառույթները»։

Այնուամենայնիվ, նա համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական ​​տա Ադրբեջանի գործողություններին՝ էթնիկ զտումներին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել