Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը։ Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:

«Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- ասված է նրա թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել