Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա և ինքը պաշտանվելով, խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, նաև՝ գլխին։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մարմնական վնասվածնքեր ստացած և անգիտակից վիճակում գտնվող 43-այա նախկին փեսային շտապօգնության խումբը տեղափոխել է Արմենիա բժշկական կետրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
28-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: