«Ի՞նչ կարող է ամրագրել ՄԱԿ դիտորդական խմբն Արցախում»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետագա գործընթացների համար շատ կարևոր է ՄԱԿ դիտորդական խմբի Արցախ հասնելը: Ի՞նչ կարող են ամրագրել հիմա։

1) Իրողությունը թարմ է` ազերին չի հասցրել հետքերը մաքրել ու դիտորդական խումբը կամրագրի, որ պատերազմական գործընթացները լայնամասշտաբ են եղել՝ ներառել են գյուղերը և քաղաքները։ Ռազմական գործողությունների լայնամասշտաբ լինելը կարևոր արձանագրում է։

2) Արցախը դատարկվել է, բնակչություն չկա, որն էլ հիմնավորում է, որ Ադրբեջանը իր գործողություններով անհնարին է դարձրել սեփական տանը ազգությամբ հայի ապրելու հնարավորությունը։

3) Եվ ամենակարևորը՝ այդքան մարդու 3-4 օրում հայրենիքը լքելը հնարավոր է միայն ցեղասպանության վտանգի դեպքում… Այս այցը և դիտորդական առաքելության արձանագրումները հիմնական գործիքն են դառնալու քաղաքական և իրավական հարթությունում Ադրբեջանին պատժելու և Արցախի խնդրին անդրադառնալու համար։ Ադրբեջանը հայտնվել է ցեղասպան երկիր ճանաչվելու վտանգի առաջ, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն միանշանակ օգտագործելու են այս գործիքը Ադրբեջանի ահաբեկչական ու առավելապաշտական քաղաքականությունը զսպելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել