Ադրբեջանական կողմը ցուցադրել է ​​գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կադրերը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը ցուցադրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված Արցախի հանրապետության նախկին պետական նախարար ​​Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կադրերը։

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել իբր ահաբեկչության ֆինանսավորման, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն կազմակերպելու և օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու համար։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել