Սամանթա Փաուերը հանդիպել է Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմին և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։

Քննարկված հարցերի մասին կողմերը մանրամասներ առայժմ չեն հաղորդում։

Ըստ Ադրբեջան այցի նախաշեմին USAID-ի տարածած հաղոդրագրության՝ Փաուերը նախատեսում է  հանդիպման ընթացքում քննարկել Արցախում  հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։

«Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հեռանկարները՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա», – ասված է  հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել