Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը, ասել է, որ ինքը նման տեղեկություն չունի և չի կարող ոչինչ ասել դրա վերաբերյալ.

«Ինձ հայտնի չէ նրա [Վարդանյանի] ձերբակալության մասին, ես չգիտեմ, թե ում կողմից է նա ձերբակալվել, ձերբակալվե՞լ է արդյոք․ թե՞ ոչ, ունի՞ նա ՌԴ քաղաքացիություն»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե Վարդանյանը ունի ՌԴ քաղաքացիություն, ապա Ռուսաստանը կպաշտպանի նրա իրավունքները։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից 2022-ին Արցախ տեղափոխվելուց առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել