Այսօր Արցախից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները։
Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 68 մարդ, վիրավորվել՝ 290-ը։ 105 մարդու ճակատագիրն այնհայտ է։