Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ հայ ժողովուրդը չգնահատեց Արցախյան առաջին պատերազմում գրանցած հաղթանակը։
«Երբ 1990-1994 թվականների հաղթանակը մեզ տրվեց ի վերուստ, մենք չգնահատեցինք այդ հաղթանակը և վերագրեցինք դա մեզ, մեր փառասիրությանը, մեր մեծամտությանը։ Մենք եկանք հասանք նրան, որ 2018 թվականին տարբեր ուժերի օգնությամբ պետականության կործանման սկիզբ դրվեց»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակը 30 տարվա բացթողումների հետևանք է։
«Ոչ միայն թուրքն է մեր թշնամին, այլ մենք ինքներս ենք մեր թշնամին։ Մենք մինչև առ այս վայրկյանն ենք մեր թշնամին։ Մենք չենք կարողանում ժողովրդի լինելության պայքարն ամբողջականացնել, որովհետև բոլորը ձգտում են իշխանության։ Ո՞ւմ է պետք իշխանությունը, եթե չունես պետություն»,-նշեց Գևորգ Գևորգյան։
Մանրամասները՝ տեսանյութում։