Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Գրում է РИА Новости-ն։
Ինչպես նշվում է, ՌԴ ղեկավարը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։