ԱՄՆ-ը 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար. տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը՝ Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշել է, որ այդ գումարը կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը: