Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ-ից բժիշկների թիմն ուղղաթիռով՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով առավոտյան մեկնել են դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն է եղել վառելիքի պահեստում։ Ընդհանուր առմամբ կա 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով, տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Կա 7 զոհ, բազմաթիվ անհետ կորածներ, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։