Փաստաթուղթը մեր կողմից չի համաձայնեցվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է հրադադարի վերաբերյալ Արցախի ԱԽ հայտարարության տեքստին ՀՀ ներգրավվածությանը․

«Փաստաթուղթը մենք տեսել ենք, և միակ խոսակցությունը, որ տեղի է ունեցել վարչապետի այն արտահայտությունն է եղել, որ վարչապետն ասել է՝ մեզ համար անընդունելի է, որ այդ փաստաթղթի մեջ նշված է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր», պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, հայտարարություն է լինելու, բայց փաստաթուղթը մեր կողմից չի համաձայնեցվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել», – ասել է Սիմոնյանը Հանրայինի եթերում։

Հիշեցնենք՝ Արցախի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 20-ին համաձայնություն է ձեռք բերվել՝

– դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
– լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել