Եթե նույնիսկ, այսպես ասած՝ ազատ ռեժիմով է անցում լինելու, ապա դա էլ պետք է հասկանալ, թե ի՞նչ չափորոշիչներով է լինելու. Տիգրան Աբրահամյան

Արցախում «հումանիտար միջանցքի» խնդիրը մի քանի օր է ակտիվ քննարկումների օրակարգում է և´ հանրային մակարդակում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ակնհայտ է, որ մարդիկ ընտրության հնարավորություն պետք է ունենան, սակայն այս քննարկումների առանցքային հարցերից մեկը` ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ և ի՞նչ ձևով է նրանց մուտքն ապահովելու Հայաստան:

Եթե դա լինելու է ադրբեջանական անցակետի ռեժիմի պայմաններում, ապա դա և´ տեխնիկական (թողունակության), և´ անվտանգային տեսանկյունից ոչ միայն լուրջ խնդիրներ է հարուցում, այլ նաև իր հետ այլ հարցեր առաջացնում:

Եթե նույնիսկ, այսպես ասած՝ ազատ ռեժիմով է անցում լինելու, ապա դա էլ պետք է հասկանալ, թե ի՞նչ չափորոշիչներով է լինելու, օրինակ` ի՞նչ են իրենց հետ դուրս բերելու մարդիկ, արդյո՞ք հնարավորություն է լինելու սեփական մեքենաներով դուրս գալ և այլն:

Ցավոք, այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ քննարկումը, բանակցություններն ու մտորումները սրա շրջանակներում են»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել