Սուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրել են հացադուլը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը և նրանց այլ կողմնակիցները, որ երեք օր է`  հացադուլ էին հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ, այսօր` սեպտեմբերի 23-ին, հոգևոր հայրերի հորդորով, դադարեցրել են այն։ Այս մասին հայտնում է 24news-ի թղթակիցը։

Հացադուլավորներին այցելել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Վեհափառ Հայրապետի խնդրանքով, և հայտնել, որ նրանց հորդորները տեղ են հասել․ հացադուլավորների  կոչը, որ պետք է հոգևորականները, մտավորականությունը, ինչպես նաև  հասարակության այլ շերտեր միանան բողոքի ակցիաներին և ստեղծված ծանր իրավիճակից լուծումներ գտնեն,  ընդունվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել