Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի դեմ ռուսական լրատվամիջոցներում սանձազերծված հիբրիդային պատերազմում, որն ուղղված է Հայաստանի պետականության դեմ, խոստացել են, որ հայտնի հեքիաթի օրինակով՝ ով ասի ավելի մեծ սուտ, կստանա պալատի/Կրեմլի կեսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի դեմ ռուսական լրատվամիջոցներում սանձազերծված հիբրիդային պատերազմում, որն ուղղված է Հայաստանի պետականության դեմ, խոստացել են, որ հայտնի հեքիաթի օրինակով՝ ով ասի ավելի մեծ սուտ, կստանա պալատի/Կրեմլի կեսը:
Այսօրվա ամենամեծ ֆեյքը, որի մեջ երկու մեծ սուտ է: Ընդ որում՝ ամեն ինչ տեղի է ունեցել տեսախցիկների առաջ: Խնդրում եմ տարածել:
Սեպտեմբերի 20-ին ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք եւ այնտեղ «հանդիպել ամերիկացի դեսանտայինների»:
Բացարձակ ապատեղելատվություն է. որևէ ցուցարար այդ օրը Կառավարության շենք չի ներխուժել, առավել ևս՝ այնտեղ որևէ ամերիկացի դեսանտային չի եղել:
Հ.Գ. Ոնց է ստացվել, որ ռուսական հեռուստաալիքների ամենաստոր պրոպագանդիստները հայեր են՝ Մարգարիտա Սիմոնյան, Տիգրան Քեոսայան, Արամ Գաբրիելյանով, Սեմյոն Բաղդասարով, Ռոման Բաբայան, Սերգեյ Կուրղինյան, Անդրանիկ Միհրանյան և այլն»,- գրել է նա: