Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ հիմա օրհասական պահ է հիմա։ Այս մասին Iravaban․net-ի զրույցում ասել է «Շուշի» գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։
«Հիմա երևի ինքն էլ է հասկանում, որ ժողովուրդը չի ընդունում իրեն։ Պետք չէ հակադրվել այս ամեն ինչին։ Ճիշտ կլինի, եթե հավաքվեն բոլոր քաղաքական ուժերը և սեղանի շուրջ՝ փակ ձևաչափով, այս հարցին լուծում տան․ Ազգի ճակատագիրն է քարտեզի վրա և մեր պետականության»,- ասել է նա։