Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել