Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային Հեռուստատեսությունը։
«Հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են, ով ինչպես կարողանում է»,- հայտնում է լրատվամիջոցը: