Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում։
«Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է հայտարարությունում։