Արցախի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությանը, հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ին տված հարցազրույցում։
«Տեսեք, թե դա ինչի է հանգեցրել։ Փարիզը փորձեց իր ձեռքը վերցնել միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը՝ հատկապես Ռուսաստանը: Մինչդեռ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները՝ իսկապես լավ․ հիմնարար հիմքեր կային խաղաղ ճանապարհով շարժվելու համար»,- ասել նա:
Մարիա Զախարովան նշել է, որ ամեն ինչ փոխվեց, երբ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ։ Նրա խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, որ միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք։
«Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ ինչ-որ կերպ բացատրվելու համար»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։