Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, թե սեպտեմբերի 20-ին քանի խաղաղապահ է զոհվել

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, մասնակցելով տեղի «հակաահաբեկչական գործողություններին», կրակել են խաղաղապահ զորախմբի զինծառայողների ավտոմեքենայի վրա։

«Ադբեջանի ԶՈւ-ն է կրակել ռուս խաղաղապահների ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՌԴ 5 զինծառայող»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը հայտնել է նաև, թե հայկական կողմն էլ է հրաձգային զինատեսակներից կրակել խաղաղապահներին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Այս լուրը հաստատված չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել