Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում, բոլորս մեր մոտական խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի քաղաքում տեղաշարժը պարալիզացվի:
Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանարահավաքի ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Թույլ է տրվում միայն Շտապ օգնության մեքնաներն, հրշեջներին և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղաշարժը: Հաջորդ խաղի կանոնը՝ որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- ասել է նա:
Անդրանիկ Թևանյանը իր ելույթի վերջում հանրահավաքի մասնակիցներին ուղղորդեց դեպի Երևանի մի շարք հատվածներ, մասնավորապես՝ Ամիրյան, Մաշտոց, Սարյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներ:
Նա բոլորի հորդորում է միացնել ուղիղ եթեր և մարդկանց կանչել հանրահավաքին: