Վաղն առավոտյան ժամը 10։00-ից կշրջափակենք կառավարության շենքը. ՀՀ նախկին վարչապետ

Վաղը առավոտյան ժամը 10։00-ից կշրջափակենք կառավարության շենքը, թույլ չենք տա, որ կառավարության նիստ տեղի ունենա, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկն ազդարարելուց հետո հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Այստեղ վաղը օտարի կառավարությունը նիստ է անելու։ Մեր պարտքն է՝ թույլ չտալ դա։

Ես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ ամեն տեղ անհնազանդության ակցիաներ կատարելու՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցներ փակել։ Բայց՝ խաղաղ ձևով, ոստիկանների հետ կռվել պետք չէ։ Այդ ընդհարումը մեզ ոչ մի բան չի տալիս, ուղղակի նրանք պետք է չկարողանան դիմադրել մեծ ժողովրդական ուժին։ Դա է մեր նպատակը»,- ասաց Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել