Ազգային կոմիտեն համալրվելու է 11 անձով․ Վազգեն Մանուկյանը հայտնեց՝ նրանցից 5-ն ընտրվել են

Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաք է։

Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե, որը կազմված է լինելու 11 անդամից։

Վազգեն Մանուկյանը Հրապարակում հայտարարեց․ «Մենք առայժմ 5 հոգով համալրեցինք Կոմիտեն և դիմեցինք շատ արժեքավոր անհատների եւ կառույցների, որպեսզի ներգրավվեն այդ կոմիտե, նենց որ կոմիտեն դեռ նույնիսկ կեսից փոքր է, ես ազգանունները կնեկայացնեմ․ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես»,- ասաց նա։

Այսօր Արցախն արնաքամ է լինում, ոչ մի պաշտպան չունի, ընդգծեց Վազգեն Մանուկյանը։

«Ցանկացած երկիր իր քաղաքացու՝ մի հոգու համար ինքնաթիռ է ուղարկում։ Արցախում երեխաներ են զոհվում, մայրեր, տղամարդիկ մինչև վերջ պայքարում են։ Մինչև հիմա դեռ որոշ տեղերում պայքարը գնում է։ Ո՞նց կարող է այսպիսի իշխանություն լինի Հայաստանում։ Այս իշխանությունը գոյություն չունի, դու՛ք եք իշխանությունը»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա շեշտեց՝ Երևանում սկսվում են զանգվածային ակցիաներ, որոնք պետք է հասնեն սպասված հանգրվանին, իսկ ՀՀ իշխանությունը սխալվում է՝ կարծելով, թե մի քանի օր անց հանրահավաքները կավարտվեն։

«Ո՛չ։ Այն ցեղասպանությունը, որը ՀՀ գործող իշխանության պատճառով և մեղքով տեղի է ունենում Արցախում, մտնելու է Հայաստան։ Մեք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները։ Դրանց պետք է միանա ոչ միայն Երևանի բնակչությունը, շրջաններից էլ պետք է գան Երևան՝ մասնակցելու»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել