Հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը, ընթացքի պահին ձեռքերով, ոտքերով, ձեռքին եղած իրերով հարվածներ հասցրել ավտոմեքենային, ինչպես նաև՝ վիճաբանության մեջ մտել հասարակական կարգը պահպանելու՝ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների հետ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել