Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հոգևորական Տեր Աբել քահանա Քարտաշյանը հանրապետության հրապարակում իր խոսքն ասաց հավաքված մարդկանց։
Նա կոչ արեց բոլորին միաբանվել և ապավինել Աստծուն։
«Մեր հստակ գործողությունների մեջ ընկած է միասնությունը, իսկ Աստծո հետ միասնանալուց հետո զենք վերցնելը շատ հեշտ է, բայց, եթե մարդիկ միաբան չեղան զենք չեն վերցնելու։ Ազգը պառակտված է, հիմա մեզ պետք է հանել այդ պառակտության ոգին։ Միաբանվելու հիմքում ընկած է, որ կարողանանք մեկս մյուսիս տեսնենք, մեր անելիքները, մեր գործը տեսանելի լինի։ Հակառակորդը դա է անում, որ մենք իրար չտեսնենք և մոլորվածի զգացողություն ունենանք և մեզ պատի անորոշությունը»,-ասաց նա։
Տեր Աբել քահանա Քարտաշյանի խոսքով հայ ժոողովրդին խաբելը հեշտ չէ։
«Մենք խաբվել ենք մի կետից և այդ կետն ատելության խոսույթն է մեր լեկսիկոնի մեջ, ամբողջ հայերով պետք է Աստծո առաջ ներողություն խնդրենք և ասենք՝ ես իմ քրոջը, իմ եղբորը ասել եմ՝ ժեխ, ներողություն եմ խնդրում Աստծուց։ Ես իմ քրոջը, իմ եղբորն անվանել եմ՝ այսինչապաշտ, այնինչապաշտ։ Այն մյուսը պետք է գա, ասի՝ ես նրան պիցցայակեր եմ անվանել․․․եթե այս անկեղծ խոստովանությունը բռնի մեզ, որ մեր կառավարության բոլոր սխալների մեջ մենք էլ բաժին ունենք»,-ասաց քահանան։
Մանրամասները՝ տեսանյութում։