Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Իլհամ Ալիև

Ադրբեջանը մինչև վերջ կգնար, եթե ապօրինի զինված խմբավորումները վայր չդնեին զենքերը։ Այս մասին այսօրվա իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, թե սկսվել է «հայկական անօրինական զինված ուժերի» դուրսբերման և զենքի հանձնման գործընթացը․ «Խունտայի ռեժիմը անցյալում է, Ղարաբաղի հայերը վերջապես կկարողանան ազատ շնչել, նրանք մեր քաղաքացիներն են։ Վաղը Եվլախում կայանալիք հանդիպմանը մենք Հայաստանի ներկայացուցիչներին կփոխանցենք վերաինտեգրման վերաբերյալ մեր տեսակետները, Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները կապահովվեն, Ղարաբաղը, այդ թվում՝ Խանքենդին (Ստեփանակերտ), կդարձնենք դրախտ»:

Նա հայտարարել է նաև, որ իրենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունեն՝ «չնայած բոլոր անարդարություններին, բոլոր հանցագործություններին․ «Մենք հայ ժողովրդին չենք մեղադրել Խոջալուի ցեղասպանության համար։ Մենք մեղադրում ենք հանցավոր ռեժիմի ղեկավարներին»։

Ադրբեջանի նախագահն առաջին անգամ պարզ հայտարարել է նաև, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն ղարաբաղյան իրավիճակում. «Բաքուն դա գնահատում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել