«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նույնպես միացել է Կառավարության դիմաց ցուցարարներին` կոչ անելով 3 ժամվա ընթացքում գալ հրապարակ և կյանքի կոչել իշխանափոխության ճանապարհային քարտեզը։
«Եթե դուք պատրաստ եք այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իմ վրա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-այս մասին հրապարակում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նրա հայտարարությանը հավաքված քաղաքացիները դրական արձագանքեցին։
«3 ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հավաքվելու պարագայում ես խոստանում են ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել ու հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,-նշեց նա։