Մեծ թվով քաղաքացիներ Հանրապետության հրապարակում են և փակել են բոլոր մուտքերը։
Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, որ պահանջում է ռուս խաղաղապահների հեռացում, քանի որ նրանք կամակատար են։ Նա պահանջեց Հայաստանի կառավարությունից պաշտպանել հայերի իրավունքը միջազգային խաղաղապահների միջոցով։
Քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է։ Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում։
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՌԴ դեսպանության դիմաց ևս մի խումբ քաղաքացիներ են հավաքվել։
Ներկաների համար ելույթ են ունենում քաղաքական և հասարակական գործիչներ, քաղաքացիներ։
Մանրամասները՝ տեսանյութում։