Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
ԱՀ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով։