Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Թուրքիայում 2023-ի մայիսի ընտրություններից հետո դոլարի նկատմամբ թուրքական արժույթը՝ լիրան շարունակում է անկում ապրել, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքական մեդիայում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ հունիսից հետո արտարժույթի նկատմամբ վերահսկողությունը Թուրքիայում թուլացել է, ինչն էլ հանգեցրել է շուրջ 23 տոկոսով լիրայի արժեզրկմանը:

Սեպտեմբերի 18-ի դրութամբ դոլար/լիրա հարաբերակցությունը 27.01-ի սահմաններում է, իսկ եվրո/լիրա հարաբեարկությունը՝ 28.82-ի:

Նշենք, որ Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի գանձապետարանը հայտարարել է 7 տարի մարման ժամկետով փոփոխական տոկոսադրույքով և 10 տարի մարման ժամկետով հենանիշային (ֆինանսական գործիք, որը թույլ է տալիս գնահատել փաթեթի կառավարման արդյունավետությունը) պարտատոմսերի թողարկման մասին:

Ինչպես նաև, որ սեպտեմբերին պլանավորվում է շուրջ 110 մլրդ լիրա արժողությամբ ներքին փոխառություն (պարտքի մարում): Գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել